Այն ամենն ինչ հարկավոր է իմանալ աղերի տեսակների մասին.
✨Յոդայնացված աղ. այս տեսակը հայտնի է նաև որպես սեղանի աղ: Շուտ է լուծվում մթերքների մեջ և ունի մի փոքր քիմիական հետնահամ: Խորհուրդ է տրվում օգտագործել տաք ուտեստներ և թխուկներ պատրաստելիս:
✨Ծովի աղ. առողջ սննդի կողմնակիցները շատ ավելի նախընտրում են հենց այս աղը, քանի որ այն ավելի քիչ է վերամշակված և դեռ հարուստ է միներալներով: Կարող եք օգտագործել տաք ուտեստների և սառը խորտիկների հետ:
✨Հիմալայան վարդագույն աղ. դեռևս այս պահին աշխարհում համարվում է աղի ամենամաքուր տեսակը: Այն արդյունահանվում է Հիմալայան լեռներում, Պակիստանում: Խորհուրդ է տրվում օգտագործել ապուրների, աղցանների, բանջարեղենների և հացահատկեղենից պատրաստված ուտեստների հետ:
✨Հնդկական սև աղ. այն ունի հագեցնող համ և խորհուրդ է տրվում օգտագործել, երբ ուզում եք ուտեստին հաղորդել յուրահատուկ համ: Իրականում սա գրեթե նույն հիմալայան վարդագույն աղն է, պարզապես տաքացվում է շատ բարձր ջերմաստիճանի տակ և ավելացվում է հնդկական համեմունքներ:
✨Ծաղկային աղ( fleur de sel). այն ծովային աղ է, որը հիմնականում կիրառվում է աղանդերի պատրաստման, գրիլի վրա պատրաստվող ուտեստների դեպքում: Քանի որ հումքը ձեռքով են ստանում, այս աղի տեսակը հանարվում է ամենաթանկը աշխարհում:
✨Մոխրագույն աղ. այն կիրառելի է սոուսների, ծովամթերքների, ձկնեղենի պատրաստման մեջ: Այն չի անցնում վերամշակման պրոցեսներ, որի շնորհիվ այդքան տարածված է «առողջ» աշխարհում:
Այսուհետ, երբ խանութում տեսնեք բազմատեսակ և բազմագույն աղեր, մտքում ունենալով մեր փոքրիկ ինֆորմացիոն գրառումը, կարող եք հեշտությամբ կողմնորոշվել` որը վերցնել:
Ի դեպ, հիմալայան վարդագույն աղը կարող եք գնել մեր օնլայն խանութից: