Սա այն ժամանակահատվածն է, երբ մարզումներից հետո մեր օրգանիզմը պետք է ընդունի սննդային էներգիա մեր «տանջանքները» լավագույնս ամրապնդելու համար: Եվ այդ պատուհանը բացվում է մարզումներից մոտ 20 րոպե հետո ընդամենը 30-ից 40 րոպեով ու հարկավոր է հասցնել ճիշտ մթերքներ ընդունել, օրինակ` սպիտակուցներով և բարդ ածխաջրերով հարուստ ուտեստներ:
Ինչ դժվար նախադասություն կազմեցինք, այնպես չէ՞:
Շատերը պնդում են, որ եթե բաց թողնել այս պատուհանը ու ոչինչ չուտել, ապա ամբողջ «պարապածը» ջուրը կընկնի:
Իսկ արդյո՞ք դա այդպես է:
Եթե Դուք բոդիբիլդեր չեք, և չեք աշխատում հարուստ մկանային զանգված ստեղծելու ուղղությամբ, ապա կարող եք հանգիստ շունչ քաշել, քանի որ օրգանիզմին կարևոր է ավելի թե ինչ կերաք, քան` երբ կերաք:
Ի դեպ, մարզումներից հետո ուտելը ոչ ոք չի չեղարկել, սակայն ավելի լավ է սպասել մոտ 1,5 ժամ և հանգիստ խղճով ուտել: