🌿Շատերի համար լինել վեգան կամ բուսակեր ոչ միայն սննդակարգում մսամթերքի կամ կենդակնական ծագման մթերքները բացառելն է, այլ այն ապրելակեպ է և արտահայտվում է կյանքի տարբեր ասպեկտների վրա, ինչպես օրինակ՝ հագուստի կտորների, տան կահույքի ընտրության մեջ։
Այսօր աշխարհում քիչ-քիչ տարածում է գտնում վեգանական կտորների արտադրությունը։ Ի՞նչ է սա նշանակում. կտորներ, որոնք չունեն կենդանական ծագում և պատրաստվում են միմիայն սինթետիկ կամ բուսական հիմքով։
Եկեք ծանոթանանք էկոլոգիապես մաքուր կտորներին՝😊
▫Օրգանական բամբակ. ունի բարձր որակ և դրանից պատրաստված իրեր կարող են ծառայել ձեզ տարիներ շարունակ։ Պետք է հաշվի առնել այն, որ կտորն ամբողջությամբ վեգան է, սակայն ոչ ամբողջությամբ էկո, քանի որ նրա մեջ ներառվում են նյութեր, որոնք վնասում են էկոլոգիային։ Սակայն էկո կտորներն ունեն մաքսիմալ քիչ վնասակարություն թե' մաշկի, թո' էկոլոգիայի հարցում։
▫Վուշ( Լյոն). համեմատած բամբակի լյոն ստանալիս հարկ չի լինում աղտոտել էկոլոգիան, քանի որ դրա ստացումը չի պահանջում վնասակար նյութերի օգտագործում։ Լյոնից պատրաստում են ոչ միայն հագուստ, այլ նաև անձեռոցիկներ, անկողնային պարագաներ։ Եթե ընտրության առջև եք՝ որը գնել՝ բամբակ, թե լյոն. ընտրեք վերջինը, այն էկոլոգիապես ավելի մաքուր է։
▫Սոյայից պատրաստված մետաքս. պատրաստվում է սոյայից ստցված կաթի և տոֆուի մնացուկներով։ Ինչպես գիտեք, բնական մետաքսի պատրաստումը լինում է միլիոնավոր տարբեր կենդանիների հատուկ գեղձերի միջոցով։ Արտաքինից սոյայից պատրաստված մետաքսը նման է սովարական մետաքսին, բայց ի տարբերություն մեզ ծանոթ մետաքսի այն ավելի տաք է և փափուկ։ Այսպիսով այս տեսակի մետաքսն ունի ավելի լայն սեզոնայնությունն և կրելիս ավելի հարմարավետ է։
▫Եղինջից պատրաստված կտոր. եղինջի կարճ և կոպիտ հատվածներից պատրաստում են պարաններ, մեշկավինա, իսկ երկար և փոփուկ մասերից՝ հագուստ։ Եղինջից պատրաստված կտորները բավականին ամուր են և դրան զուգահեռ շատ փափուկ են ու ունեն գեղեցիկ փայլ։
▫Բամբուկ.նման է բամբակին, սակայն բամբուկի աճեցման համար չեն պահանջվում քիմիական հավելումներ, ինչպես օրգանական բամբակի պարագայում։ Այս կտորները շատ թեթև են, ամուր և փափուկ։ Շատ տարածված են բամբուկի կտորից պատրաստված շարֆերը, քանի որ դրանք ապահովում են հարմարավետության զգացում։