Zero Waste Living շարժման հեղինակը նյու-յորքյան բլոգեր Կետրին Կելոգն է, ով դեռևս 2015թ.-ին որոշեց 1 տարի ապրել այնպես, որ իր տանը կուտակված աղբը տեղավորվի մեկ տուփի մեջ:
Այս գաղափարով ոգեշնչված` նա սկսեց մշակել պլաստիկի վերամշակման տարբեր մեթոդներ: Իր բլոգում` Going Zero Waste-ում, նա կիսվում է իր փորձով և ցույց տալիս` ինչպես մինիմալի հասցնել պլաստիկի օգտագործումը կամ ինչպես տան պայմաններում վերամշակել աղբը:
Եվ այսպես` 5 խորհուրդ Կետրինից բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անցնել «Կյանքն առանց աղբի» ապրելակերպին:
🌱 ինքներդ Ձեզ նվեր արեք և գնեք իսկապես լավ, որակյալ ջրի շիշ և սպասք, որը կծառայի Ձեզ երկար ժամանակ
🌱պլաստիկից պատրաստված սպասքից փորձեք զերծ մնալ
🌱ապակե տարրաների մեջ պահեք Ձեր սնունդի պաշարները: Այս տարբերակը կհիշեցնի Ձեզ սննդի պաշարների մասին և խանութից ավելորդ գնումներ չեք անի:
🌱 թղթե սրբիչները փոխարինեք կտորից սրբիչներով և հիշեք, որ ամեն մի թղթի կտոր մի կտրված ծառ է:
🌱գնումներն արեք խելամտորեն. Zero Waste շարժման հիմքում ընկած ամենակարևոր գաղափարներից մեկը խելամիտ գնումներն են. մի գնեք ավելորդ բաներ, որպեսզի չկուտակեք ավելորդ աղբ:
Կետրինը և իր համակիրներն ամբող աշխարհում փորձում են առաջարկել տարատեսակ լուծումներ, որոնք կօգնեն մարդկանց անցնել առողջ և «կանաչ» ապրելակերպին:
Առաջարկում ենք այս շարժամնը միանալ հենց այսօր` ձեռք բերելով բազմակի օգտագործման պարկեր boogiebe.com կայքից:

#ZeroWaste շարժում
14.07.2020