Բանանով վեգան ալադիներ🌿
Այս բաղադրատոմսը շատ երկար ժամանակ KM20 ռեստորանը գաղտնի էր պահում: Վերջերս հասանելի դարձրեց հանրությանը, իսկ մենք սիրով կիսվում ենք Ձեզ հետ: ☺️
Բաղադրիչներ`
🌱70 գր բանան
🌱70 մլ նուշի կաթ
🌱50 գր մանրացրած վարսակի փաթիլներ
🌱5-7 գր գետնախնձորի օշարակ
🌱1-2 գր խմորիչ
🌱1/2 բաժին բանան և ելակ ձևավորման համար
Կոկոսի կարամելի համար`
🥥100 գր կոկոսի շաքարավազ
🥥400 գր կոկոսի սերուցք
Պատրաստման եղանակ`
1. Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով
2. Բոլոր բաղադրիչները միասին խառնում ենք այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Առանձնացնում ենք 3 հատ ալադիներ( նշված չափաբաժնից մոտ 3 հատ է ստացվում): Թավայի մեջ ավելացնում ենք կոկոսի յուղ( շատ քիչ) և ալադիները ամեն կողմից մոտ 1 րոպե եփում ենք: Այնուհետև տեղափոխում ենք ջեռոց` թողնելով 5 րոպե:
3. Ձևավորում ենք մեզ համար ցանկալի մթերքներով. մեր դեպքում բանան և ելակ է
4. Կարամելի համար խառնում ենք բաղադրիչները կաթսայի մեջ և դնում կրակին, խառնում ենք այնքան մինչև բաղադրիչները լուծվեն և վերածվեն խիտ մասայի:
Ահա այսքանը😊

Բանանով վեգան ալադիներ
17.06.2020